Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Լիոն» (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա) դիմակայությունը։ Առաջին խաղակեսից հետո մյունխենյան ակումբը հաղթում է 2։0 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։
«Լիոն» - «Բավարիա» զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որը 3։0 հաշվով պարտության էր մատնել գերմանական «ՌԲ Լայպցիգին»։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես
«Լիոն» - «Բավարիա»՝ 0։2 (տեսանյութ)
Սերժ Գնաբրի, 18, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում