23:46  ,  19 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Բավարիան» առաջին խաղակեսում 2 գոլ խփեց «Լիոնին» (տեսանյութ)

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Լիոն» (Ֆրանսիա) - «Բավարիա»  (Գերմանիա) դիմակայությունը։ Առաջին խաղակեսից հետո մյունխենյան ակումբը հաղթում է 2։0 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։

«Լիոն» - «Բավարիա» զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որը 3։0 հաշվով պարտության էր մատնել գերմանական «ՌԲ Լայպցիգին»։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես

«Լիոն» - «Բավարիա»՝ 0։2 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 18, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English