20:54  ,  19 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Օմոնիան» պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել է Կիպրոսի «Օմոնիային»։

Հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։ Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Առանց հանդիսականների դիմակայությունում հաջորդ փուլի ուղեգիրը թիմերը վիճարկում են մեկ խաղում։

«Արարատ-Արմենիա»․ Ստեֆան Չուպիչ, Դավիդ Ումանես, Սերգեյ Վակուլենկո, Ալեմաո, Անժելու Մենեզեշ, Ալֆոնս Կոջո, Յոհան Գուֆրան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Լուիս Օգանա, Յուսուֆ Օտուբանջո։

«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի Վարշավայի «Լեգիայի» հետ, որը օգոստոսի 18-ին տանը 1։0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի «Լինֆիլդին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով