18:02  ,  19 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում։ Մրցակիցը Կիպրոսի «Օմոնիան» է։

«Արարատ-Արմենիա»․ Ստեֆան Չուպիչ, Դավիդ Ումանես, Սերգեյ Վակուլենկո, Ալեմաո, Անժելու Մենեզեշ, Ալֆոնս Կոջո, Յոհան Գուֆրան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Լուիս Օգանա, Յուսուֆ Օտուբանջո։

Հանդիպումը տեղի կունենա Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում եւ կմեկնարկի 19։00-ին։

«Օմոնիային» հաղթելու դեպքում «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում կմրցի Վարշավայի «Լեգիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով