17:16  ,  19 օգոստոսի, 2020

«Լոռին» որոշում է կայացրել Հայաստանի առաջնության մասնակցության վերաբերյալ

Վանաձորի «Լոռին» կշարունակի ելույթը ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Լոռիի» հիմնադիր և նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի այս առաջնությանը մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։

«Ժողովի ընթացքում կայացվեց որոշում, որ մենք մասնակցելու ենք առաջնությանը: «Լոռին» մարզի միակ թիմն ու ֆուտբոլային խորհրդանիշն է, և միաձայն որոշվեց շարունակել ելույթները՝ չնայած նրան, որ կան խնդիրներ ու խոչընդոտներ»,- զրույցում նշեց Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների պատճառով «Լոռին» չէր ներկայացել Երևանի «Ուրարտուի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղին: «Վանի» դեմ երկրորդ տուրի հանդիպումը տեղափոխվել է և կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 17։00-ին։

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով