14:45  ,  19 օգոստոսի, 2020

Նուրմագոմեդովը Գեթժիի հետ մենամարտին կնախապատրաստվի Դուբայում

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ մենամարտին կնախապատրաստվի Դուբայում, տեղեկացնում է ESPN-ը:

Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Մենամարտի վայրը չի նշվում, սակայն ավելի վաղ նշվել էր, որ կարող է անցկացվել Աբու Դաբիի «Մարտական կղզում»։

Սպասվում էր, որ այդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերին, սակայն Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահը (հուլիսի 3) ստիպել էր հետաձգել այն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում