16:32  ,  18 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում է անցկացրել Կիպրոսի «Օմոնիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումից առաջ:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոռեպորտաժը:

Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, որին եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում