15:11  ,  18 օգոստոսի, 2020

13 տարի առաջ այս օրը Արթուր Աբրահամը նոկաուտի է ենթարկել Խորեն Գևորին

13 տարի առաջ այս օրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նոկաուտով հաղթել է Գերմանիան ներկայացնող մեկ այլ հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորին: Մենամարտն ավարտվել է 11-րդ ռաունդում:

Team Sauerland պրոմոուտերական ընկերության մամուլի ծառայությունը հիշեցրել է այդ մենամարտը:

Հիշեցնենք, որ 40-ամյա Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում