13:07  ,  18 օգոստոսի, 2020

Հայ ծանրորդները կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայաստանի 3 ներկայացուցիչներ կմասնակցեն Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։

Օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը մրցաշարին չեն մասնակցի  վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 դոլար պարգևավճար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում