12:31  ,  18 օգոստոսի, 2020

Դավիդ Կամպանյան ու Յոան Գուֆրանը՝ «Օմոնիայի» դեմ խաղի մասին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ու ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը նախախաղային ասուլիսում խոսել են Կիպրոսի «Օմոնիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման մասին, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, որին եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում