10:58  ,  18 օգոստոսի, 2020

Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն իտալական «Ինտերի» հարձակվողներ Ռոմելու Լուկակուն ու Լաուտարո Մարտինեսը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և իսպանական «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն: Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Ինտերը» կմրցի «Սեւիլիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով