10:40  ,  18 օգոստոսի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղը կսպասարկի ռումինացի մրցավար

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և Կիպրոսի «Օմոնիայի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղում Կոլցեսկուին եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Օգոստոսի 19-ին Թբիլիսիում կայանալիք «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Տիրանա» (Ալբանիա) հանդիպան ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը, հանդիպման մրցավարների տեսուչ՝ Գևորգ Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում