00:47  ,  18 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Ինտերը» եզրափակիչում է, «Շախտյորը» չդիմադրեց՝ 0։5 (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում իտալական թիմը 5։0 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան հարձակման առաջատարներ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը եւ բելգիացի Ռոմելու Լուկակուն։ Աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Դանիլո Դամբրոզիոն։

Օգոստոսի 21-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում նախատեսված եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի իսպանական «Սեւիլիան», որը 2։1 հաշվով հաղթել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ

«Ինտեր» - «Շախտյոր»՝ 5։0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 19, 74, Դանիլո Դամբրոզիո, 64, Ռոմելու Լուկակու, 78, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում