23:46  ,  17 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Ինտերը» հաղթում է «Շախտյորին» (առաջին խաղակես, տեսանյութ)

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթանում է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Շախտյոր» հանդիպումը։

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է միլանյան ակումբը։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում Դոնեցկի թիմի դարպասը գրավեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Ընդմիջում է։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է իսպանական «Սեւիլիան», որը 2։1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես

«Ինտեր» - «Շախտյոր»՝ 1։0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով