21:58  ,  14 սեպտեմբերի, 2012

Օլիմպիական չեմպիոններն ավարտել են կարիերան 17 եւ 20 տարեկանում

Գեղարվեստական մարմնամարզության Լոնդոնի օլիմպիական չեմպիոններ 20-ամյա Ուլյանա Դոնսկովան եւ 17-ամյա Կարոլինա Սեվաստյանովնան ավարտել են պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Իրինա Վիները, հայտնում է rg.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում գրավել է առաջին տեղը խմբային վարժություններում:

Անհատական բազմամարտում հաղթել է ռուս Եվգենյա Կանաեւան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում