16:03  ,  17 օգոստոսի, 2020

Մահացել է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը

78 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է հայկական սամբոյի երախտավոր, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ պատրաստած, լավ մարդ ու քաղաքացի Գուրգեն Սևոյանը, ով վերջին տարիներին ապրում և աշխատում էր Ռուսաստանի դաշնությունում, շարունակում զբաղվել սիրած գործով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցում և զորակցություն է հայտնում անվանի մարզչի հարազատներին, մերձավորներին, ընկերներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում