21:18  ,  15 օգոստոսի, 2020

ՉԼ-ում նախորդ հաղթանակից հետո «Բարսելոնան» գնել է 1 միլիարդ եվրոյի 40 խաղացողի

2015 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո «Բարսելոնան» հինգ տարում գնել է 1,067 միլիարդ եվրոյի ավելի քան 40 ֆուտբոլիստի, հաղորդում է Transfermarkt-ը։

Կատալոնական ակումբի ամենաթանկ ձեռքբերումներն են եղել Ֆիլիպե Կոուտինյոն, Ուսման Դեմբելեն եւ Անտուան Գրիզմանը։ Կոուտինյոն վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», Դեմբելեն բազմաթիվ վնասվածքների հետեւանքով դեռ չի դրսեւորել իրեն։  

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղադաշտ է դուրս եկել նախորդ հինգ տարիներին ձեռք բերած ֆուտբոլիստներից չորսը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պարտվել է 2։8 հաշվով՝ կրելով եվրագավաթային խաղերում իր ամենախոշոր պարտությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս