20:02  ,  15 օգոստոսի, 2020

Ալեքսանդր Կարապետյանն առաջին գոլը խփեց «Տամբովում»՝ գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը

Հայաստանի հավաքականի 32-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն առաջին գոլը խփեց «Տամբովում»։

Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Տամբովը» հյուրընկալվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։

Ալեքսանդր Կարապետյանն աչքի ընկավ 42-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը (1։1)։

Ընդմիջում է։

Հայ ֆուտբոլիստն այս ամռանն է «Սոչիից» տեղափոխվել «Տամբով»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում