20:31  ,  15 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համազգեստը սեւ է։ «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական գործընկերը Adidas-ն է։

Նոր համազգեստով նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը օգոստոսի 16-ին կմասնակցի իսպանական «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում