«Ռեալի» խաղացող Միգել Բաեսան կարիերան կշարունակի իսպանական «Սելտայում», հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա հարձակողական կիսապաշտպանը հինգ տարվա պայմանագիր է կնքել Վիգոն ներկայացնող ակումբի հետ։
Արքայական ակումբը շնորհակալություն է հայտնել իր ակադեմիայի սանին նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար։
Միգել Բաեսան հնարավորություն չի ունեցել նորամուտը նշել «Ռեալի» գլխավոր թիմում։
Անցած մրցաշրջանում նա 26 հանդիպման է մասնակցել «Ռեալի» երկրորդ թիմում, խփել է 9 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում