18:03  ,  15 օգոստոսի, 2020

Կոուտինյո․ Երջանիկ եմ, որ հաղթեցինք «Բարսելոնային» եւ դուրս եկանք կիսաեզրափակիչ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է 8։2 հաշվով հաղթանակը Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում։

Կոուտինյոն վերջնամասում դուրս եկավ փոխարինման եւ դարձավ դուբլի հեղինակ։ Նա վարձակալությամբ է հանդես գալիս «Բավարիայում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական ակումբին։

«Շատ կարեւոր հանդիպում էր աշխարհի ուժեղագույն ակումբներից երկուսի միջեւ։ Ես երջանիկ եմ, որ հաղթեցինք «Բարսելոնային» եւ դուրս եկանք կիսաեզրափակիչ»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում