17:09  +04,  15 օգոստոսի, 2020

Կապառոս․ Հայկական ֆուտբոլի համար անչափ լավ կլինի, եթե բոլոր մարզիչները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել է «Ուրարտու»։ Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հավաքականի մարզչական անձնակազմի ներկայացուցիչների հետ շրջայց են կատարել «Ուրարտուի» մարզահամալիրում, եղել մարզադաշտերում, ծանոթացել ակումբի ենթակառուցվածնքերին, ֆուտբոլիստների վերականգնման ու կեցության պայմաններին։

Հանդիպման վերջում «Ուրարտուի» մամուլի ծառայությունը ճեպազրույց է ունեցել Խոակին Կապառոսի հետ․

Շրջայցի մասին

«Ինձ շատ դուր եկավ այն ենթակառուցվածքը, որն ունի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Այստեղ ինձ շատ գրավեց այն, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ վայրում։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, գլխավոր մարզչին, ամբողջ աշխատակազմին, մեր նկատմամբ նման ջերմ վերաբերմունքի համար։ Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլի համար անչափ լավ կլինի, եթե բոլոր մարզիչները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան, միմյանց հետ փոխանակվեն կարծիքներով ու տեսակետներով, դրանից կշահի միայն ընդհանուր գործը»։

Ենթակառուցվածքների կարեւորության մասին

«Մարզաբազան ֆուտբոլի հիմքն է։ Այստեղ է, որ ֆուտբոլիստները դաստիարակվում են, ուստի ցանկացած ակումբի համար նման հոյակապ բազա ունենալը միայն առավելություն է։ Երբ ունես պայմաններ շատ կարևոր է նաև ունենալ որակավորված մասնագետներ, որոնք կկրթեն ֆուտբոլիստներին, կշտկեն սխալները ու կօգնեն նրանց առաջադիմել, զարգանալ։ Այն պայմաները, որն ունի «Ուրարտուն» իմ կարծիքով իդեալական են լավ ֆուտբոլիստներ ստանալու համար»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ