16:41  ,  15 օգոստոսի, 2020

Յուրգեն Կլոպը՝ Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Լավագույն մարզիչի կոչման համար պայքարում էին նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը և «Շեֆիլդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը:

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի չեմպիոն հռչակվեց 30 տարվա ընդմիջումից հետո:

Ավելի վաղ «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել էր Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English