Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Daily Star-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 25-ամյա կիսապաշտպանի համար վճարել 70 միլիոն ֆունտ՝ նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր:
2019/20 մրցաշրջանում Սաուլն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:
Սաուլ Նիգեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում