14:47  ,  15 օգոստոսի, 2020

«Աթլետիկոյի» կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Daily Star-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 25-ամյա կիսապաշտպանի համար վճարել 70 միլիոն ֆունտ՝ նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր:

2019/20 մրցաշրջանում Սաուլն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

Սաուլ Նիգեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում