13:39  ,  15 օգոստոսի, 2020

ESPN. Սետիենը կհեռանա. «Բարսելոնան» քննարկում է 3 թեկնածություն

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը պաշտոնանկ կարվի, տեղեկացնում է ESPN-ը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» 2:8 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել չերկարաձգել Սետիենի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ:

«Բարսելոնան» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է 3 թեկնածություն՝ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինո, Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կուման և «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի:

Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նախապատվությունը տալիս է Մաուրիսիո Պոչետինոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում