Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիայի» դեմ խաղում կրած պարտությունից հետո հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է որոշումներ ընդունել:
«Իհարկե, մենք ցավալի պարտություն կրեցինք: Ոչ ոք չէր սպասում նման արդյունքի: Այնուամենայնիվ, մենք պետք է շարժվենք առաջ և լուծենք թիմում առկա խնդիրները:
Որոշ որոշումներ արդեն ընդունվել են, սակայն մենք դեռ չենք շտապում»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:8 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում