13:15  ,  15 օգոստոսի, 2020

Բարտոմեու. Որոշ որոշումներ արդեն ընդունել ենք, սակայն դեռ չենք շտապում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիայի» դեմ խաղում կրած պարտությունից հետո հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է որոշումներ ընդունել:

«Իհարկե, մենք ցավալի պարտություն կրեցինք: Ոչ ոք չէր սպասում նման արդյունքի: Այնուամենայնիվ, մենք պետք է շարժվենք առաջ և լուծենք թիմում առկա խնդիրները:

Որոշ որոշումներ արդեն ընդունվել են, սակայն մենք դեռ չենք շտապում»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:8 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում