12:53  ,  15 օգոստոսի, 2020

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել Իվան Պերիշիչի տրանսֆերային իրավունքը

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ինտերը» պատրաստ է վաճառել Պերիշիչի տրանսֆերային իրավունքը, եթե դրա դիմաց ստանա 20 միլիոն եվրո:

Իվան Պերիշիչը ևս ցանկանում է մրցելույթները շարունակել «Բավարիայում»:

31-ամյա Պերիշիչն այս մրցաշրջանում վարձակալությամբ է հանդես գալիս «Բավարիայում», 36 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում