Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ինտերը» պատրաստ է վաճառել Պերիշիչի տրանսֆերային իրավունքը, եթե դրա դիմաց ստանա 20 միլիոն եվրո:
Իվան Պերիշիչը ևս ցանկանում է մրցելույթները շարունակել «Բավարիայում»:
31-ամյա Պերիշիչն այս մրցաշրջանում վարձակալությամբ է հանդես գալիս «Բավարիայում», 36 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում