11:50  ,  15 օգոստոսի, 2020

«Պարտիզանի» 17-ամյա հարձակվողը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Սերբական «Պարտիզանի» հարձակվող Ֆիլիպ Ստևանովիչը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Republika-ն:

17-ամյա հարձակվողի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 12 միլիոն եվրո: Կողմերը մոտ են համաձայնության գալուն:

Ֆիլիպ Ստևանովիչը «Պարտիզանի» սան է, ընթացիկ մրցաշրջանի 25 խաղերում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում