11:14  ,  15 օգոստոսի, 2020

«Բարսելոնայի» հակառեկորդը

Կատալոնական «Բարսելոնան» հակառեկորդի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» հետ խաղում կրած պարտության հետևանքով:

«Բավարիային» պարտվելուց հետո «Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և զրկվեց 2019/20 մրցաշրջանում տիտղոս նվաճելու հնարավորությունից:

Վերջին անգամ «Բարսելոնան» որևէ տիտղոս չէր նվաճել 2014 թվականին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պարտություն կրեց «Բավարիայից» 2:8 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում