10:46  +04,  15 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստ ունի «Լիոնի» դեմ խաղից առաջ

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» առաջատար Սերխիո Ագուերոն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Լիոնի» դեմ խաղին:

«Ագուերոն դեռ չի ապաքինվել վնասվածքից և մենք ռիսկի չենք ենթարկի նրա առողջությունը: Ագուերոն դեռ «Բարսելոնայում» է և վերականգնողական կուրս է անցնում»,- «Լիոնի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Սերխիո Ագուերոն հուլիսին էր ենթարկվել ծնկահոդի վիրահատության:

«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ