10:09  ,  15 օգոստոսի, 2020

Նոյեր. Ցավում եմ Տեր Շտեգենի համար

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք և դուրս եկանք կիսաեզրափակիչ: «Բավարիայի» գլխավոր նպատակը եզրափակիչ դուրս գալն ու տիտղոսը նվաճելն է:

Ցավում եմ Տեր Շտեգենի համար: Դարպասապահի համար շատ ծանր է նման հանդիպում անցկացնելը»,- Նոյերի խոսքը փոխանցում է Bild-ը:

Մանուել Նոյերն ու Մարկ-Անդրե տեր Շտեգենը միասին հանդես են գալիս Գերմանիայի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ 8:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English