09:45  +04,  15 օգոստոսի, 2020

Պիկե. Ցավոք, սա առաջին դեպքը չէր. «Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն

Կատալոնական «Բարսելոնայի» կատալոնացի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը:

«Սարսափելի հանդիպում էր: Պարզապես չի կարելի նման ֆուտբոլ խաղալ Եվրոպայում: Ցավոք, սա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ անգամն էր, երբ մենք նման պարտություն ենք կրում:

Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն ակումբում լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: «Բարսելոնային» թարմ արյուն է անհրաժեշտ»,- Պիկեի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:8 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ