00:49  +04,  15 օգոստոսի, 2020

«Բավարիան» խնդիրներ չունեցավ «Բարսելոնայի» հետ՝ 8։2 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խաղաց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ առավելության հասավ 8։2 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որը հաշիվը բացեց արդեն չորրորդ րոպեին։ Երեք րոպե անց սեփական դարպասը գրավեց մյունխենյան թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

21-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը խփեց գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ 27-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։ 31-րդ րոպեին Մյուլերը ձեւակերպեց դուբլ։

Պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի հանդիպման առաջին խաղակեսում բաց թողեց 4 գոլ։

Երկրորդ խաղակեսում իսպանացի Էնրիկե Սետիեյի ղեկավարած թիմը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Բավարիան» խփեց նաեւ 5-րդ գոլը։ Աչքի ընկավ գերմանացի պաշտպան Ջոշուա Կիմիխը։

Վերջին րոպեներին հաշիվը ոչ ֆուտբոլային դարձրին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ գերմանական թիմում վարձակալությամբ հանդես եկող «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն՝ դուբլ։ 

Կատալոնական թիմն առաջին անգամ 8 գոլ բաց թողեց եվրագավաթային խաղում։

«Բավարիան» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 2։8 (տեսանյութ)
Դավիդ Ալաբա, 7, ինքնագոլ, Լուիս Սուարես, 57 - Թոմաս Մյուլեր, 4, 31, Իվան Պերիշիչ, 21, Սերժ Գնաբրի, 27, Ջոշուա Կիմիխ, 63, Ռոբերտ Լեւանդովսկի, 82, Ֆիլիպե Կոուտինյո, 85, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ