00:12  ,  15 օգոստոսի, 2020

«Բարսելոնան» առաջին անգամ է ՉԼ-ի հանդիպման առաջին կեսում 4 գոլ բաց թողնում

«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ չորս գոլ է բաց թողնում Չեմպիոնների լիգայի հանդիպման առաջին խաղակեսում, հաղորդում է Opta-ն։

Լիսաբոնում ընթացող քառորդ եզրափակիչի խաղում «Բարսելոնան» մրցում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ եւ առաջին խաղակեսում պարտվեց 1։4 հաշվով։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» պայքարից դուրս է թողել իտալական «Նապոլիին»(1:1, 3:1), «Բավարիան»՝ Լոնդոնի «Չելսիին» (3:0, 4:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում