23:45  ,  14 օգոստոսի, 2020

«Բարսելոնան» խոշոր հաշվով պարտվում է «Բավարիային» առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մրցում են Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո կատալոնական թիմը պարտվում է 1։4 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որը հաշիվը բացեց արդեն չորրորդ րոպեին։ Երեք րոպե անց սեփական դարպասը գրավեց մյունխենյան թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

21-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը խփեց գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ 27-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։ 31-րդ րոպեին Մյուլերը ձեւակերպեց դուբլ։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղակես

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 1։4 (տեսանյութ)
Դավիդ Ալաբա, 7, ինքնագոլ - Թոմաս Մյուլեր, 4, 31, Իվան Պերիշիչ, 21, Սերժ Գնաբրի, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում