22:40  ,  14 օգոստոսի, 2020

«Ռոման» ու «Արսենալը» մոտ են ֆուտբոլիստների փոխանակության

Իտալական «Ռոման» ու Լոնդոնի «Արսենալն» առաջիկայում կիրականացնեն ֆուտբոլիստների փոխանակություն, հաղորդում է Il Romanista-ն։

«Ռոմայից» «Արսենալ» կտեղափոխվի Գվինեայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ամադու Դիավարան։ «Ռոման» կհամալրի անգլիական թիմի եւ Ուրուգվայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։

2019թ․ ամռանը «Ռոման» Դիավարայի համար «Նապոլիին» վճարել է 21 միլիոն եվրո։ «Արսենալը» Տորեյրայի համար 2018-ին «Պեսկարային» վճարել է 29 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English