21:14  ,  14 օգոստոսի, 2020

«Ռեալի» հովանավորները խնդիրներ ունեն, ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճտավի

Կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ստիպված կլինի կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը 10 տոկոսով, հաղորդում է Sport.es-ը։

Արքայական ակումբի հովանավորներ Adidas-ը եւ Fly Emirates-ը չեն կարողանա ամբողջությամբ կատարել պայմանագրերով սահմանված վճարումները։

«Ռեալը» նաեւ կփորձի վաճառել բարձր աշխատավարձ ունեցող մի քանի ֆուտբոլիստների՝ առաջին հերթին, ուելսցի Գարեթ Բեյլին եւ կոլումբացի Խամես Ռոդրիգեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում