17:46  ,  14 օգոստոսի, 2020

Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ

Հայաստանի հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է Լեհաստանի առաջնության մասնակից ակումբ, հաղորդում է ռուսական Sport24-ը։

27-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ ռուսական Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբ։ Հնարավոր է՝ տեղափոխությունը տեղի ունենա արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Վարազդատ Հարոյանը «Ուրալում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում