16:49  ,  14 օգոստոսի, 2020

Հուզված Վերները հեռվից հետևում է «Լայպցիգի» հաջողություններին (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Լայպցիգի» տարած հաղթանակին:

«Տիմո Վերները հեռվից հետևում է «Լայպցիգի» հաջողություններին»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:

Հիշեցնենք, որ գերմանացի հարձակվող Տիմո Վերները հուլիսին «Լայպցիգից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում