15:50  ,  14 օգոստոսի, 2020

Նագելսման. Մենք հատուկ ծրագիր ենք կազմել ՊՍԺ-ին հաղթելու համար

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ-ի հետ սպասվող դիմակայության մասին:

«Մեր մարտավարությունն արդարացրեց իրեն «Աթլետիկոյի» դեմ խաղում: Կարողացանք լավ պաշտպանվել և օգտագործել մեր հնարավորությունները:

Կիսաեզրափակիչում մրցելու ենք ուժեղ թիմի դեմ, սակայն վստահ եմ, որ կկարողանանք դուրս գալ եզրափակիչ: Մենք հատուկ ծրագիր ենք կազմել ՊՍԺ-ին հաղթելու համար»,- Նագելսմանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ, իսկ 33-ամյա Յուլիան Նագելսմանը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, որի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում