15:22  ,  14 օգոստոսի, 2020

Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

23-ամյա Ալեքսանդր-Առնոլդը Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում երկրորդ լավագույն ասիստենտն է՝ 27 գոլային փոխանցմամբ:

Քվեարկության արդյունքներով անգլիացի պաշտպանն առաջ է անցել Ջեկ Գրիլիշից, Մեյսոն Գրինվուդից, Անտոնի Մարսիալից, Մարկուս Ռեշֆորդից, Դին Հենդերսոնից, Մեյսոն Մաունտից և Կրիստիան Պուլիշիչից:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը տրվում է մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում