14:51  +04,  14 օգոստոսի, 2020

Ուսման Դեմբելեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է խաղադաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղում:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» բժշկական շտաբը թույլատրել է Դեմբելեին մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին:

23-ամյա Դեմբելեն վնասվածքների պատճառով բաց է թողել 2019/20 մրցաշրջանի զգալի հատվածը: Ֆրանսիացի հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերից:

«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ