13:46  ,  14 օգոստոսի, 2020

Սետիեն. Մեսին կօգնի մեզ հաղթել «Բավարիային»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղից իր սպասելիքներով:

«Մենք Պորտուգալիա ենք ժամանել բարձր տրամադրությամբ: Մտադիր ենք դուրս գալ խաղադաշտ և պայքարել հաղթանակի համար:

«Բարսելոնայի» համար շատ կարևոր է հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Երկրպագուները սպասում են, որ մենք նվաճենք այդ գավաթը:

Մեսին կօգնի մեզ հաղթել «Բավարիային»: Ակումբը լավ մարզավիճակում է և խաղալու է միայն հաղթելու համար»,- Սետիենի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում