11:46  +04,  14 օգոստոսի, 2020

Սիմեոնե. Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին»

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Լայպցիգից» կրած պարտությունը:

«Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես կարող էինք: Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին», նրանք ավելի արագ էին ու կարողացան ճիշտ օգտագործել իրենց ստեղծած պահերը:

Որևէ արդարացում չկա «Աթլետիկոյի» պարտությանը: Մենք պետք է հասկանանք մեր սխալներն ու ուղղենք դրանք, որպեսզի հաջողության հասնենք հաջորդ մրցաշրջանում»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Լայպցիգը» հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ 2:1 հաշվով և կիսաեզրափակիչում կմրցի ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ