00:59  ,  14 օգոստոսի, 2020

ՉԼ. «Աթլետիկոն» լքում է պայքարը, «Լայպցիգ» - ՊՍԺ՝ կիսաեզրափակիչում (տեսանյութ, ֆոտո)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Լայպցիգը» ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն: 71-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրեց «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը: 88-րդ րոպեին «Լայպցիգի» ամերիկացի կիսապաշտպան Թայլեր Ադամսը խփեց իր թիմի հաղթական գոլն ու դուրս բերեց «Լայպցիգին» կիսաեզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լայպցիգի» մրցակիցը կլինի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

«Լայպցիգ» - «Աթլետիկո»՝ 2:1 (տեսանյութ)

Դանիել Օլմո, 50, Թայլեր Ադամս, 88 - Ժոաու Ֆելիշ, 71 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս