19:18  ,  13 օգոստոսի, 2020

«Ալաշկերտը» ներկայացրել է թիմի նոր տնային համազգեստը

Երևանի «Ալաշկերտը» ներկայացրել է թիմի տնային համազգեստը՝ նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար:

«Ալաշկերտի» տեխնիկական հովանավոր գերմանական Saller ընկերության արտադրած համազգեստն ավանդական դեղին, սպիտակ և սև գույների համադրությամբ է:

Դարպասապահի համազգեստը կապույտ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով