00:10  ,  14 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգա. Հայտնի է 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը

Հայտնի են դարձել ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի մեկնարկի և ավարտի ժամկետները:

Պրեմյեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, իսկ վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան 2021 թվականի մայիսի 23-ին:

Պրեմյեր լիգայի մեկնարկելիք մրցաշրջանի առաջին տուրերի խաղացանկը կհրապարակվի օգոստոսի 21-ին:

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում 30 տարվա դադարից հետո չեմպիոն հռչակվեց «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով